ՀՅԴ-ն դրական է գնահատում կառավարության ծրագիրը, քանի որ ՀՀԿ-ի հետ իրենց համագործակցության բոլոր դյութներն արտացոլված են դրանում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ շարունակելով. «Կառավարության ծրագիրը նախապես մեզ էլ են տվել, ներկայացրել, մենք այսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել, բայց ավելի մանրամասն՝ կգա ազգային ժողով, կխոսենք: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ ծրագիր՝ կոնկրետ ժամկետների համար: Ծրագիրը պետք է արտացոլեր մեր համագործակցության ծրագիրը հանրապետականի հետ, որը ժամկետային չէր, գրեթե 90 եթե ոչ ավել տոկոսով համաձայնագրի բոլոր դրույթներն արտացոլված են»։
Հարցին, թե այս ծրագրի ձախողումը կլինի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձախողո՞ւմը, թե՞ Կարեն Կարապետյանի, Ռուստամյանը հայտարարեց.
«Սա կլինի ամբողջ երկրի ձախողումը։ Բոլորս էլ պատասխանատու ենք լինելու, եթե ձախողվի, գլխավորը հեռանկարային ճիշտ գործընթացն է, որ երկրի համար ճիշտ ուղեգիծ լինի և այդ ուղեգիծը, կարծում եմ, ճիշտ է»։
Հարցին, թե այս կառավարության ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուս ծրագրերից, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Շատ բանով. նախ նրանով, որ արտացոլում է մեր հուշագրի դրույթները, հետո շատ բաներ են կոնկրետացված, կան կոնկրետ նպատակներ, թիրախներ և կոնկրետ ժամկետներ»:
Tert.am
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58