Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք հիմնված են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը տնտեսական համագործակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:
Նշելով, որ առաջիկայում տեղի է ունենալու ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը՝ Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը: Առանձին ոլորտային համագործակցության ծրագրերից կառավարության ղեկավարն ընդգծել է COSME և «Հորիզոն 2020» ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցության և գիտական ու նորարարական կարողությունների զարգացմանը, որոնք կառավարության գերակայությունների թվում են:
Վարչապետը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում ԵՄ-ի տեխնիկական օժանդակությունը և եվրոպական ֆինանսական կառույցների ներգրավվածությունը մեր երկրում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի իրականացման գործում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով:
Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ գործունեություն և հույս հայտնել, որ Կարեն Կարապետյանի նշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնում նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Պարոն Սվիտալսկին հայտնել է ԵՄ աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների շարունակականության ապահովման գործում և նշել, որ այսօր առկա ՀՀ-ԵՄ հագեցած օրակարգը կարող է ապահովել դրական զարգացումներ և նախանշել այն հեռահար ծրագրերը, որոնք կամրագրվեն շրջանակային նոր համաձայնագրում: Պարոն Սվիտալսկին ողջունել է ՓՄՁ-ների զարգացմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նպատակային ծրագրերը և նշել, որ այդ ուղղությամբ ևս ԵՄ-ն շահագրգիռ է համագործակցել գործադիրի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2017-2020 թթ. ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության փաստաթղթին, Գործընկերության առաջնայնությունների մշակման գործընթացին, վիզային ռեժիմի ազատականացմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03