Նույնիսկ եթե Լաչինի ճգնաժամը ինչ-որ կերպ լուծվի, դա չի նշանակում, որ Ադրբեջանի ռազմավարական գիծը «սալյամի մարտավարության» վերաբերյալ կչեղարկվի։ Չի լինի։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման տաղավարում, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։ Լավրովի խոսքերում, փորձագետը դեէսկալացիայի որոշ երկչոտ հույսեր է նկատել։ Ինչ էլ որ քննադատաբար ասեն Ռուսաստանի մասին, բայց կոնֆլիկտի ինչ-որ մենեջմենթ, վստահ է փորձագետը, Մոսկվան, այնուամենայնիվ, իրականացնում է։ «Միգուցե, այնքան էլ այդպես չէ, ինչպես ցանկալի կլիներ, գուցե դժգոհություններ կան: Ես ինքս շատ պահանջներ ունեմ, առաջին հերթին, այս կամ այն հրապարակային բարձրաձայնելու վերաբերյալ»,- նկատեց քաղաքագետը։ Նա հայ հասարակության մեջ ապաղարաբաղացման գործընթաց է տեսել՝ Ղարաբաղը դադարում է լինել Հայաստանի պետական ինքնության կենտրոնական տարրը, հայերը հայերի հետ վիճում են այն մասին, թե ինչպես լուծել այդ հարցը։ Այդ գիծը նույնպես կշարունակվի, կարծում է Մարկեդոնովը։ «Ես հասարակությանը չէի ազատի պատերազմի եւ հակամարտության բացասական դիսկուրսի ձեւավորման պատասխանատվությունից։ Ի վերջո, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի խթանը Բաքվում հասարակական անկարգությունները դարձան։ Դա տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից հետո։ Իշխանություններն այնպիսին են, ինչպիսին նրանց դարձնում են հասարակությունները, իսկ հասարակությունները երբեմն խնդրում են, այդ թվում՝ ռազմական եւ ուժային որոշումներ»,- հավելեց նա:
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35