Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է իր նախկին կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառող Ա.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: 2023 թվականի հունվարի 3-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ:
Բռնությունը զուգորդվել էր վերոնշյալ անձանց առողջությանը թեթև հատկանիշեր պարունակող և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ պատճառելով: Հաշվի առնելով հիշյալ անձի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 19-ին և նոյեմբերի 28-ին Ա.Գ.-ի նկատմամբ 19 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացվել, այն ուղարկվել էր վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:
Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել էր, միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով, որը 2022 թվականի դեկտեմբերին ևս երկու ամսով երկարաձգվել էր:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55