Ն.Մ.-ն, զբաղեցնելով «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, նույն Կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցնող իր հոր՝ Ս.Զ.-ի վերաբերյալ, հաշվապահ Հ.Ա.-ի հետ կազմել, ստորագրել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից ու մանրամասնում, որ Կազմակերպության տնօրեն Ն.Մ.-ի հոր՝ օժանդակ բանվոր Ս.Զ.-ի կողմից, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, հաշվարկվել և ՀՈԱԿ-ի դրամական միջոցներից Ս.Զ.-ին է վճարվել զգալի չափերով գումար:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հաստատվել են «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ն.Մ.-ի կողմից նույն ՀՈԱԿ-ի հաշվապահ Հ.Ա.-ի և բանվոր Ս.Զ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում ու Ն.Մ.-ի և Հ.Ա.-ի կողմից խմբի կազմում պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ ենթադրյալ հանցանքը կատարվել է 2016 թվականին՝ Կազմակերպության տնօրենը, հաշվապահն ու բանվորը չեն առարկել իրենց նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու դեմ: Նրանք նաև հատուցել են պետությանը պատճառված վնասը:
Դատախազությունից հայտնում են՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ 2022 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Միաժամանակ, դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին՝ վերը նշված դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ դիտարկելով նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցը:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55