Այսօր` հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Բաղրամյան պողոտայից դեպի ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները կանգնեցնում են Հայկ Բ․-ի «յաշիկը» և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան է կուլ տալիս։
Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատանում է ու պարեկները շտապօգնություն են զանգահարում։ Ու մինչ բժիշկների ժամանումը պարեկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին է ներկայացնում նրա իրերը, որոնք հայտնաբերվել են հագուստի գրպաններից, և այնտեղ լինում է նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55