RoomGuru.ru հյուրանոցների որոնողական համակարգը նշել է ԱՊՀ երկրների եւ մերձավոր արտերկրի լեռնադահուկային հանգստավայրերը, որոնք ռուսաստանցիները նախընտրում են ամանորյա հանգստի համար:
Վարկանիշը կազմել են ամանորյա տոների համար՝ 2016 թվականի դեկտեմբերի 30-ից մինչեւ 2017-ի հունվարի 8-ը հյուրանոցների եւ բնակարանների որոնման ու ամրագրման տվյալների հիման վրա:
Պարզվել է, որ Նոր տարվա տոների համար ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում տարածում ունեն Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի լեռնադահուկային հանգստավայրերը: ՏուրՍտատ վերլուծական գործակալության տվյալների համաձայն՝ անցյալ տարվա համեմատ, ԱՊՀ երկրների եւ մերձավոր արտերկրի լեռնադահուկային հանգստավայրերի պահանջարկն աճել է 15%-ով:
Ցանկի լավագույն տասնյակում ներառվել են Չիմբուլակը (Ղազախստան), Գուդաուրին (Վրաստան), Լոգոյսկը (Բելառուս), Շահդաղը (Ադրբեջան), Ծաղկաձորը (Հայաստան), Բակուրիանին (Վրաստան), Բուկովելը (Ուկրաինա), Չիմգանը (Ուզբեկստան), Կարակոլը (Ղրղզստան) եւ Սիլիչին (Բելառուս):
RoomGuru.ru-ի տվյալներով՝ ամենաէժան հանգիստը կարելի է կազմակերպել Չիմգանում, իսկ ամենաթանկը՝ Չիմբուլակում: Հանգստի բյուջեում ներառված է հյուրանոցում կամ բնակարանում կեցության օրական արժեքը, սրճարանում ճաշը եւ դահուկ քշելը:
ԱՊՀ երկրների ամենատարածված լեռնադահուկային տասը հանգստավայրերի պարագայում արժեքը հետեւյալն է.
1. Չիմբուլակ (Ալմաթի, Ղազախստան) - 78 դոլար
2. Գուդաուրի (Թբիլիսի, Վրաստան), 65 դոլար
3. Լոգոյսկ (Մինսկ, Բելառուս), 52 դոլար
4. Շահդաղ (Բաքու, Ադրբեջան), 58 դոլար
5. Ծաղկաձոր (Երեւան, Հայաստան), 60 դոլար
6. Բակուրիանի (Թբիլիսի, Վրաստան), 68 դոլար
7. Բուկովել (Լվով, Ուկրաինա), 56 դոլար
8. Չիմգան (Տաշքենդ, Ուզբեկստան), 48 դոլար
9. Կարակոլ (Բիշքեկ, Ղրղզստան), 50 դոլար
10. Սիլիչի (Մինսկ, Բելառուս), 52 դոլար
Ռուսական լեռնադահուկային հանգստավայրերի առաջին տասնյակում են Ռոզա Խուտորը (Սոչի, Կրասնոդարի երկրամաս), Շերեգեշը (Կեմերովի մարզ), Դոմբայը (Կարաչաեւը-Չերկեսիա), Մերձէլբրուսը (Կաբարդինո-Բալկարիա), Բելոկուրիխան (Ալթայի երկրամաս), Զավյալիխան (Չելյաբինսկի մարզ), Աբզակովոն (Բաշկիրիա), Բոլշոյ Վուդյավրը (Մուրմանսկի մարզ), Բոբրովի լոգը (Կրասնոյարսկի երկրամաս), Սոբոլինայա Գորան (Իրկուտսկի մարզ):
news.am
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34