Իրանը եվրոպական երկրների բանակները կհայտարարի ահաբեկչական՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակում ներառելու մասին Եվրախորհրդարանի որոշման։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով կիրակի օրը կայացած խորհրդարանի բաց նիստում, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների ցուցակում ներառելու Եվրախորհրդարանի որոշումը ցույց է տվել, որ «սիոնիստամետ ճակատը եվրոպական երկրներին ստիպել է լուրջ սխալ հաշվարկներ անել»։ Նա նաեւ ընդգծել է, որ Թեհրանը կօգտագործի իր գործիքները նման քայլերին հակազդելու համար՝ հավելելով, որ եվրոպական երկրները Իրանի շահերի դեմ սխալ ճանապարհ են բռնել։ Ղալիբաֆը հիշեցրել է, որ, չնայած Միացյալ Նահանգների աջակցությանը, «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչությունը տապալվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ տեղի բնակիչների կողմից՝ հավելելով, որ ԻՀՊԿ-ն աշխարհի ամենաեզակի հակաահաբեկչական կազմակերպությունն է, որը վերացրել է այս ահաբեկչական խմբավորման գլոբալ վտանգը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02