Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, հունվարի 21-ին օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Կարմիր վանքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խաչի օծմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային իշխանության ներկակացուցիչներ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը: Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Գյուղի վարչական տարածքի հետ համընկնող շուրջ 8 կմ երկարությամբ պետական սահմանը հսկում է սահմանապահ ջոկատը: Եկեղեցին հսկողության գոտում է՝ փշալարերից այն կողմ ու եկեղեցի մտնելու համար պետք է անցնել անցակետը: Տարին միայն երեք անգամ է, որ հատուկ ամրագրված ժամերին բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ եկեղեցի: Դրանք Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված 3 տոներին են: Ըստ արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ., վերանորոգվել 13-րդ դարում: Հայկաձորը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա, Ղզըլքիլիսա, Ղոշավանք կամ Ղուշավանք անվանումները: Նախկին գյուղը տեղակայված է այսօրվա գյուղից դեպի 300-400մ հարավ-արևմուտք: Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01