Մեծ Բրիտանիան դեռեւս ցանկանում է միջազգային գործարք կնքել՝ Ուկրաինային գերմանական արտադրության տանկեր մատակարարելու վերաբերյալ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին։ Անցյալ շաբաթ արեւմտյան դաշնակիցները խոստացել են Ուկրաինային միլիարդավոր դոլարների զենք տրամադրել, թեեւ Գերմանիային չեն կարողացել համոզել՝ վերացնել Leopard մարտական տանկերի մատակարարման հարցում առկա վետոն այն տանկերի համար, որոնք ունեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, սակայն որոնց առաքումը Ուկրաինա կպահանջի Բեռլինի հավանությունը: «Իհարկե, ես կցանկանայի, որ ուկրաինացիները զինված լինեին այնպիսի մեքենաներով, ինչպիսին Leopard 2-ն է, ինչպես նաեւ հրետանային համակարգերով, որոնք տրամադրվել են մեր եւ մյուսների կողմից», - ասել է Քլեւերլին Sky News-ին․ «Ես կշարունակեմ այս խոսակցությունները ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների եւ ընկերների հետ՝ հեշտացնելու լավագույն ռազմական տեխնիկան Ուկրաինային նվիրաբերելը՝ օգնելու նրանց պաշտպանվել այս դաժան ներխուժումից»: Ի պատասխան հարցին, արդյոք Գերմանիան բավարար չափով օգնում է Ուկրաինային, Քլեւերլին ասել է, որ կցանկանար, որ «բոլորն անեին իրենց լավագույնը, սակայն յուրաքանչյուր երկիր կաջակցի Ուկրաինային իր համար ամենահարմար ձեւով»: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախկինում դաշնակիցներին հորդորել էր ավելին անել Ուկրաինային աջակցելու համար: Սակայն Leopard տանկեր մատակարարելու որոշում չի կայացվել, ասում են պաշտոնյաները, թեեւ պարտավորություններ են ստանձնվել մեծ թվով այլ զինատեսակների մատակարարման համար:
12:12
11:47
11:34
11:17
11:03
10:45
10:23
10:08
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02