Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպի ժամանակ դրսից սադրանք է եղել «այն ուժերի կողմից, որոնք անհանգստությամբ են հետևել Մոսկվայի և Անկարայի մերձեցմանը», հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այն, որ տեղի ունեցավ (Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների) կարգավորում, դա, կարծում եմ, արդարության վերականգնում է, դա այդ ողբերգական թյուրիմացության վերացումն է: Հավանաբար կուսումնասիրվեն պատճառները: Ես որքանով տեղյակ եմ՝ արդեն ուսումնասիրվել են: Մեր տվյալներով՝ այստեղ եղել է միջամտություն որոշակի ուժերի կողմից, որոնք անհանգստությամբ էին հետևում Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցմանը: Ես պարզապես տալիս եմ այն գնահատականը, որը մենք ունենք՝ հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ դիտարկումներ»,- հայտարարել է Ալիևը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք դա եղել է արտաքին սադրանք, Ալիևը նշել է, որ դա բացառել չի կարելի:
«Ամեն դեպքում, երբ դա տեղի ունեցավ, առաջինը, որ մտքովս անցավ, այն է, որ դա չի կարելի բացառել: Որովհետև դա Թուրքիայի շահերից չէր, բոլորովին»,- ասել է նա:
«Ես կարծում եմ և գրեթե վստահ եմ, որ դա չի եղել առանց սադրանքների: Որովհետև ռուս-թուրքական հարաբերությունների ոգին և բնույթը բոլորովին չէին ենթադրում ռուսական ռազմական ավիացիայի թռիչքներին նման տեսակի արձագանք»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո ՌԴ նախագահը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: Ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել անցած աշնանը կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22