«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2005 թ. օգոստոսի 25-ի թիվ 1359-Ն որոշման մեջ, մասնավորաբար, նախագծով առաջարկվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից հանել «ազդանշանային զենքը» և «գազային՝ ատրճանակ և ռևոլվեր» և վերջիններիս կողմից օգտագործվող զենքի տեսակները լրացնել «մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային» զենքով, ինչպես նաև որոշման նախաբանում կատարել փոփոխություններ նոր իրավական հիմքը ունենալու կապակցությամբ։
Այսպիսով` նախագծով առաջարկվում է որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից կհանվի ազդանշանային զենքը, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում, որպես քաղաքացիական զենքի տեսակ ազդանշանային զենք այլևս նախատեսված չէ։ Բացի այդ նույն օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ազդանշանային սարքերը հաշվառման (գրանցման) ենթակա չեն, հետևաբար ձեռք են բերվում առանց թույլտվության։
Միաժամանակ նախագծով նախատեսվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկից հանել գազային՝ ատրճանակը և ռևոլվերը, քանի որ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարքերը բավարար չեն ապահովելու հուսալի անվտանգություն ինկասացիոն կազմակերպությունների առջև դրված խնդիրների իրականացման համար։ Նախագծով առաջարկվում է նաև որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսել է ՀՀ ոստիկանության կողմից ինկասացիոն ծառայություններին մարտական զենք տրամադրելու իրավակարգավորումը։
Բացի այդ նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով արդեն իսկ մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային զենքը նախատեսվում է որպես ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկում: Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետբյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02