ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ս. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի թիվ 23/01 ընտրատեղամասից դուրս Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է հանձնաժողովի նախագահ Ս. Մ.-ին՝ ձայներ չապահովելու ու իր չընտրվելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երբ պարզվել է, որ հիշյալ թեկնածուն պարտվել է, Ս. Մ.-ն քվեաթերթիկները տեղավորել է մեքենայի մեջ՝ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելու նպատակով, սակայն հիշյալ թեկնածուի համախոհները մոտ 5-6 ժամ փակել են մեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
Ս. Մ.-ն նշել է նաև, որ այդ ընթացքում ոստիկանության ծառայողները ոչինչ չեն ձեռնարկել, իսկ երբ 2016թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, դիմել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժին՝ իր նկատմամբ կատարված հանցագործության դեպքի առթիվ հաղորդում տալու նպատակով, բաժնի հերթապահն ու մյուս պաշտոնատար անձինք իրենից հաղորդում չեն ընդունել:
Քաղաքացիների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու և ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
10:00
09:42
09:14
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03