Լատվիայում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Վանինը մինչև փետրվարի 24-ը պետք է լքի Լատվիան, հայտնել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն
Լատվիայի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ երկուշաբթի օրը նախարարություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որը տեղեկացվել Է երկրի որոշման մասին, ըստ որի փետրվարի 24-ից Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցվելու Է մինչև գործերի հավատարմատարի մակարդակի։
Երկուշաբթի օրն ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը հայտնել էր, որ Ռիգան որոշել է իջեցնել Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը և փետրվարի 24-ից հետ կանչել Մոսկվայում Լատվիայի դեսպան Մարիս Ռիեկստինշին։ Համապատասխանաբար, Ռիգան Մոսկվայից պահանջել Է համարժեք գործողություննե
Նախարարի խոսքով՝ այս որոշումն ընդունվել Է՝ ի նշան Էստոնիայի հետ համերաշխության։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հունվարի 23-ին ՌԴ-ում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին կանչել էր գերատեսչություն և հայտնել, որ վերջինս փետրվարի 7-ին պետք է երկիրը լքի: Ռուսական կողմը որոշել է երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնն իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնիAD•INTENT.AI
Հունվարի սկզբին Էստոնիայի արտգործնախարարությունը Ռուսաստանից պահանջել էր մինչև փետրվարի 1-ը դիվանագիտական ներկայացուցչությունում իր անձնակազմի թիվը նվազեցնել և դեսպանատանն ունենալ միայն 8 դիվանագետ և վարչական, տեխնիկական և սպասարկող 15 աշխատակից: Ըստ Associated Press գործակալության՝ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ ի պատասխան ՌԴ քայլի, ելնելով հավասարության սկզբունքից՝ Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը փետրվարի 7-ին պետք է լքի երկիրը: