ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ խմբակցությունները հանդես եկան առաջին ընթերցման ամփոփիչ ելույթներով: Ըստ այդմ՝ ՀՅԴ-ն հաստատեց, որ իշխանության և ընդդիմության միջև ստորագրված համաձայնությանը հավատարիմ՝ կողմ է ԸՕ-ի փոփոխված նախագծին։ ՕԵԿ-ը քննադատեց, բայց չհստակեցրեց՝ կողմ են, թե դեմ: ՀԱԿ-ը առաջին ընթերցման ժամանակ չի քվեարկի, իսկ երկրորդին՝ առաջարկության շտկումից հետո կորոշի: ԲՀԿ-ի քվեարկությունը ևս նոր առաջարկությունների ընդունումից կախված կլինի: ՀՀԿ-ն կողմ կքվեարկի: Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ չեղավ:
Իսկ մինչ այդ, ՀՅԴ խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ու նշեց, թե Ընտրական օրենսգիրքը չի կարող ապահովել այնպիսի միջավայր, որ բոլոր խնդիրները լուծվեն և կեղծիքներ չլինեն: «Բայց մենք իսկապես գործիքներ ենք ավելացնում, որ օգտագործենք ընտրությունների ժամանակ: Հիմա ավելացե՞լ են, թե՝ ոչ... իհարկե ավելացրել են»,- ասաց նա և նշեց, թե լուրջ չէ , որ ԸՕ-ի շուրջ համաձայնություն ստորագրես, հետո այդ ստորագրություններին դեմ խոսես:
Ռուստամյանը համաձայն է, որ բոնուսների մասով թերություն կա: «Այդ բոնուսը պետք է վերացվի, ես էն գլխից էլ դրան դեմ էի, բայց ենթադրենք այս Սահմանադրությունը չկա, ընտրությունները նախկինի նման էին, ի՞նչ պետք է լիներ: Հիմա հնարավորություն է տրվել, որ գումարվեն ընդդիմադիր ձայները, մինչև հիմա ձայների գումարում հնարավոր չէր, այս հսկայական փոփոխությունը բերել է նրան, որ իշխանությունն առաջին անգամ չի կարողացել մեծամասնություն ունենալ, և սա համարում եք հետընթա՞ց։ Եթե լավին էլ վատ ասենք, այդ տրամաբանությամբ ոչ մի տեղ չենք հասնի»,- ասաց նա:
ՕԵԿ խմբակցության անունից խոսեց Հեղինե Բիշարյանը, որը նշեց, որ խմբակցությունը ջանասիրաբար աշխատել է ԸՕ փոփոխությունների համար: «Որևէ փոփոխություն միտված է երկրում ինչ-որ բան փոփոխելու, մենք կողմ ենք լինելու և աջակցելու ենք»,- ասաց նա՝ նշելով, թե պետք չէ զարմանալ, որ մասնակցում են փոփոխությունների գործընթացին և բացասական երևույթների մասին են խոսում:
Բիշարյանը ներկայացրեց իրենց մտահոգությունները նախագծի վերաբերյալ, դիմեց հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին՝ հանել քրեական պատիժները ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար, իսկ բոնուսների մեխանիզմը անվանեց «ֆոկուս-բոնուս» և հայտարարեց, թե ապրիլին քաղաքական ուժերին սպասվում է դաժան պայքար, ուստի կոչ արեց խելքի գալ:
ՀԱԿ խմբակցության անունից խոսեց Լևոն Զուրաբյանը, որը նշեց, թե իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնագիրը դուռ է բացում իշխանափոխության հասնելու համար: Նա կանխատեսեց, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին ընտրական ճակատամարտը լինելու է այն բանի շուրջ, որ իշխանությունն ամեն ինչ անելու է մաֆիոզ, բակային հեղինակությունների միջոցով հարցը լուծելու համար: «Իսկ գաղափարախոսական ընդդիմության գործը պետք է վերածել իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Այս փոփոխությունների պայմաններում հնարավոր է արձանագրել ժողովրդի հաղթանակը»,- ասաց նա և ընդգծեց իրենց մասնակցությունն այդ գործում:
Զուրաբյանը նշեց, թե մի կետ կա օրինագծում, որ շեղվում է համաձայնագրի ոգուց ու տառից: «Սուտ հայտարարության խնդրին է վերաբերում, մենք հուսով ենք այդ խնդրի լուծումը կգտնենք։ Երևի առաջին ընթերցման համար չենք քվեարկի և կսպասենք այս խնդրի լուծմանը»,- ասաց նա:
ԲՀԿ անունից խոսեց Նաիրա Զոհրաբյանը, որը նշեց, թե որևէ օրենսգիրք չի կարող երաշխիք լինել ազատ, արդար ընտրությունների համար: «ԸՕ-ից պետք չի սարքել սրբագույն մատյան, որ կարող է փակել ընտրակեղծարարության բոլոր հնարավոր սողանքները»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ԲՀԿ-ն իր ստորագրած պարտավորություններից հետ չի կանգնում, բայց սուտ հայտարարության դրույթը, ըստ նրա, դամոկլյան սուր է հայտարարություններ անողների գլխին: Ըստ նրա, ոչ ոք հայտարարություն չի անի, եթե գիտի, որ 2-5 տարի քրեական պատասխանատվություն կստանա:
«Իսկապես լավ աշխատանք ենք արել, որոշակի արդյունքի հասել ենք, որ վերահսկվի արդար ընթացքը, բայց այնպես անենք, որ այս քայլով չվնասենք ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց նա և նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ իրենք երկու առաջարկ կներկայացնեն՝ ապաքաղաքականացնել այդ կեղծ հայտարարությունների դրույթը, և վերանայել բոնուսային անարդար համակարգը:
ՀՀԿ անունից խոսեց Վահրամ Բաղդասարյանը ողջունեց 5 քաղաքական ուժերի կողմից կատարված աշխատանքը: Բաղդասարյանը բոնուսների մեխանիզմն անվանեց պարզ թվաբանություն, սակայն հավելեց, թե դեմ չեն, եթե բերեն նոր նախաձեռնություն, նորից քննարկեն:
«Բավական լուրջ քայլ է կատարված, և ես ողջունում եմ բոլոր ուժերին, քաղաքացիական հասարակությանը, «4+4+4» ձևաչափին, որ կարողացանք երկարաժամկետ քննարկումներից հետո արդյունք ունենալ»,- ասաց նա:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03