«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։ Չի կարող պաշտոնյան, հանրային դեմքը պատերազմի և համատարած ողբերգության պայմաններում քեֆեր անի։ Դա և պետությունը անհամատեղելի գաղափարներ են։ Դա և մարդկանց հասարակությունը՝ ևս։
Նույնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի պաշտոնյաներ և հանրային դեմքեր պատժվում են ցուցադրական կամ բացահայտված վայելքների համար։
Քովիդի սահմանափակումների օրերին Բորիս Ջոնսոնի երեկույթը և բրիտանական հանրային նորմերը անհամատեղելի էին, և նա հեռացվեց։ Որովհետև սրանք, իրենց տարբերություններով հանդերձ, պետություններ են՝ պետական հիշողությամբ և պետականության ավանդույթներով։
Հիմա գանք Հայաստան։ Երկրի վարչապետը իր թիմով քեֆ է անում Ջերմուկում, որտեղ 1-2 ամիս առաջ մարտեր էին ու մեծ թվով զոհեր, քեֆ է անում այն օրերին, երբ երկիրը սարսռում է 15 այրված զինծառայողների փաստից։ Ի դեպ, երեկ առաջարկել էի ընդդիմությանը՝ այս փաստով սկսել վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես։ Դեռ ձայն չկա։ Հավանորեն սա չի տեղավորվում հռչակված «Մեր օրակարգում»։
Իրականում պրոբլեմը միայն Նիկոլով չի սահմանափակվում, և եթե դա լիներ այդպես, ապա լուծումը հեշտ էր։
Մենք մի հասարակություն ենք, որտեղ
- նոյեմբերի 9-ից հետո քեֆերը չեն դադարել
- շրջափակված Արցախի պայմաններում ֆինանսա-տնտեսական էլիտաները տաք երկրներում քեֆեր են անում։
- քաղաքական դեմքերը արտերկրից իրենց հանգստի ֆոտոներն են դնում
- մեդիա դեմքերը, այսպես կոչված celebrity-ները լողափերից, ինքնաթիռներից իրենց վայելքներն են ցույց տալիս։
- նոյեմբերի 9-ից ցույցերի մասնակցողները, հայրենիքի փրկության համար ոտքի կանգնածները կարող են կարճ ժամանակ հետո տեղավորվել իշխանության մեջ ու աշխատել Նիկոլի նկարի տակ։
- երկրի նախագահը թափառաշրջիկ դաշնակահարի կագավիճակում է և որևէ առիթով, որևէ դեպքի շուրջ իր ժողովրդի հետ չի խոսում։
- տիտղոսային ընդդիմության լիդերները ամիսներով չեն խոսում, չեն շփվում հասարակության հետ։
Հանրային անոմալիաների ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ սկսած մտավորականության, կրթված շերտերի ամուլ լռությունից մինչև տարբեր օղակների կոնֆորմիզմ։
Ինչու՞ է սա տեղի ունենում և շարունակվում ամբողջ թափով։ Կարելի է վերագրել հասարակության ընդհանուր որակին, բայց չի բացառվում, որ այդ որակները խրախուսվում են նպատակաուղղված՝ հանրային դեգրադացիան, հասարակության կազմաքանդումը խորացնելու նպատակով։ Ու՞մ է ձեռնտու, որ մեր հանրությունը վայրենանա և վերածվի սովորական շարքային սպառողի, որը մտածում է միայն սեփական ափսեի պարունակության մասին։ Ու՞մ է ձեռնտու, որ մեր հասարակությունը դադարի ապրել իր երկրի խնդիրներով, դադարի զգալ իր հայրենակիցների ցավը։ Եվ ինչու՞ է այդ ամենը խրախուսվում իշխանությունների կողմից, որոնք նույնն անում են առաջին դեմքերի մակարդակով՝ օրինակ ծառայելով բոլորին»։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15