ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 23-ին Կոնգրեսի երկու պալատներին կոչ է արել հավանություն տալ այն օրինագծին, որն արգելում է հարձակողական զենքի և մեծ տարողությամբ պահեստատուփերի վաճառքը։
«Այսօր (հունվարի 23-ին) սենատոր Ֆայնշտայնը, ում հետ ես աշխատել եմ 1994 թվականին հարձակողական զենքի վերջին արգելքն ընդունելու շուրջ, կրկին Սենատ է ներկայացրել հարձակողական զենքերի և մեծ տարողությամբ պահեստատուփերի արգելքի, ինչպես նաև դրանց ձեռքբերման համար տարիքը մինչև 21 տարեկան բարձրացնելու մասին օրինագիծը։
Այս միջոցներին հավանություն են տվել սենատորներ Մերֆին, Բլումենտալը և այլոք: Հարձակողական զենքի արգելման օրենքի գործողության 10 տարիների ընթացքում զանգվածային հրաձգությունների դեպքերի թիվը նվազել էր: Այն բանից հետո, երբ 2004 թվականին հանրապետականները չեղյալ հայտարարեցին այս օրենքը և թույլ տվեցին դարձյալ զենք վաճառել, զանգվածային հրաձգությունների թիվը եռապատկվել է: Կոնգրեսի երկու պալատներին կոչ եմ անում գործել արագ և ինձ ստորագրման ուղարկել հարձակողական զենքի այս արգելքը», – ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։
Բայդենի խոսքով՝ «ամերիկացի ժողովրդի մեծ մասը համաձայն է» նման կարգի արգելքների սահմանմանը։ Նա ընդգծել է, որ վերջին ժամանակներս «ամբողջ Ամերիկայում տեղի է ունեցել ողբերգություն ողբերգության հետևից, այդ թվում՝ զանգվածային հրաձգություններ Կոլորադո Սփրինգսից մինչև Մոնթերեյ Փարկ և հրազենի կիրառմամբ ամենօրյա բռնության դեպքեր, որոնք չեն հայտնվում լրատվամիջոցների առաջին էջերում»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Կալիֆորնիայի Հաֆ Մուն Բեյ ծովափնյա քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով 7 մարդ է սպանվել, ևս 1 մարդ ծանր վիրավորում է ստացել: Վերջին մի քանի օրվա ընթացքում սա Կալիֆորնիայում տեղի ունեցած երկրորդ զանգվածային հրաձգությունն է:
Շաբաթ գիշերը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթերեյ Փարկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: Ըստ Gun Violence Archive կազմակերպության տվյալների՝ այս տարի գրանցվել է զանգվածային հրաձգության 37 դեպք, զենքի կիրառման հետևանքով զոհվել է 1 173 մարդ, վիրավորվել՝ 2 063-ը:
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
15:58 17.10.25
15:41 17.10.25
15:08 17.10.25
15:22 17.10.25
16:14 17.10.25
14:45 17.10.25
14:33 17.10.25
16:33 17.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35