Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մի քանի տարիների ընթացքում չի շփվել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ռիա Նովոստի»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդպես է», - այսպես է արձագանքել Պեսկովը հարցին, թե ճի՞շտ են հասկանում, որ մի քանի տարի պետության ղեկավարը ոչ անձնական, ոչ էլ հեռախոսային կապ չի ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։ Երկու առաջնորդները հանդիպել են 2019 թվականին Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել՝ Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այդ գագաթնաժողովից հետո, ինչպես նշվում է Կրեմլի կայքում, Պուտինը մի քանի անգամ զանգահարել է Ուկրաինայի ղեկավարին՝ 2020 թվականի փետրվարին և հուլիսին։ Այդ ժամանակից ի վեր որևէ կապի մասին հաղորդումներ չեն եղել: 2021 թվականի հոկտեմբերի վերջին Կրեմլը հայտարարեց, որ Կիևի գործողությունների և Զելենսկու հետ շփվելու դժվարությունների պատճառով երկու երկրների ղեկավարների հանդիպման հատուկ հեռանկարներ չկան։ Ուկրաինայի նախագահն անհիմն մեղադրել է Ռուսաստանին Դոնբասի հակամարտությանը մասնակցելու մեջ, ինչպես նաև հրաժարվել է ճանաչել Մինսկի համաձայնագրերը։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02