Ուզբեկստանի եւ «Գազպրոմի» միջեւ ստորագրված «Ճանապարհային քարտեզը» նախատեսում է Ռուսաստանից գազի տարանցման միջոցներ Ղազախստանի տարածքով «Կենտրոնական Ասիա-Կենտրոն» գազատարով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Ժուրաբեկ Միրզամախմուդովը ստորագրել են գազային ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզ: «Ստորագրված «Ճանապարհային քարտեզի» համաձայն՝ կողմերի միջեւ ձեւավորված աշխատանքային խումբը համաձայնեցրել է տեխնիկական միջոցառումները, որոնք անհրաժեշտ են Ղազախստանի եւ Ուզբեկստանի տարածքով անցնող «Կենտրոնական Ասիա-Կենտրոն» գազատարով գազի տարանցման իրականացման համար»,-ասվում է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքային խմբի կողմից բոլոր տեխնիկական աշխատանքների ավարտից հետո կողմերը ձեռնամուխ կլինեն Ուզբեկստան բնական գազի մատակարարման հիմնական պայմանների քննարկմանը: «Հարկ է ընդգծել, որ բանակցություններն ու «ճանապարհային քարտեզն» ուղղված էին ներքին շուկա անհրաժեշտ ծավալներով բնական գազի մատակարարմանը՝ պահպանելով Ուզբեկստանի գործող գազափոխադրման համակարգի նկատմամբ սեփականության իրավունքը։ Այս դեպքում գազատրանսպորտային համակարգին բացարձակապես ոչ մի սպառնալիք եւ մեր ինքնիշխանությանը որեւէ սպառնալիք չկա»,-հավելել է էներգետիկայի նախարարությունը։ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը համագործակցության մեծ ներուժ ունեն գազի ոլորտում, այդ թվում՝ գազի մատակարարման եւ դրա վերամշակման ոլորտում, նշել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02