Իրանի արտաքին գործերի նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի տասնյակ պաշտոնյաների եւ կազմակերպությունների նկատմամբ՝ ահաբեկչությանն աջակցելու համար, հաղորդում է Tasnim-ը։
Իրանի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ այդ անձինք եւ կազմակերպությունները պատժամիջոցների են ենթարկվել ահաբեկչությանն ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, իրանցի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողություններ եւ բռնություններ հրահրելու եւ խրախուսելու, Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու, Իրանում բռնություններ եւ անկարգություններ հրահրելու, Իրանի մասին կեղծ տեղեկություններ տարածելու եւ իրանցի ժողովրդի դեմ դաժան պատժամիջոցների սրմանը մասնակցելու համար:
Հայտարարության մեջ նաեւ դատապարտվում են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի գործողությունները՝ աջակցելու եւ նպաստելու թիրախային անձանց եւ կազմակերպությունների ապակառուցողական գործողություններին՝ խախտելով ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունները:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկված մարդկանց եւ կազմակերպություններին կմերժվի Իրան այցելելու վիզան, իրանական ֆինանսական եւ բանկային համակարգերում նրանց հաշիվներն ու գործարքները կարգելափակվեն, ինչպես նաեւ կարգելափակվեն նրանց ակտիվները Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության սահմաններում:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02