«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, որոնցից մեկը գաղտնի ռեժիմով է բերվել, ենթադրվում է, որ այդ գործով ԱԺ նիստն էլ է փակ լինելու։ Պարզվում է՝ «գաղտնի» գործը բոլորովին էլ գաղտնի չէ, այդ գործի շրջանակներում տեւական ժամանակ է՝ կալանքի տակ է պաշտպանության նախկին մեկ այլ նախարար՝ Դավիթ Տոնոյանը: Գործը քննվում է դատարանում, եւ եթե պրոցեսը չձգձգեին, այն վաղուց քանդված կլիներ, եւ Տոնոյանն էլ ազատության մեջ կլիներ։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ, եւ մեղադրանք առաջադրվեց 7 անձի, բացի Տոնոյանից, նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին եւ այլոց։
Իրավապահների վարկածով՝ ԶՈւ եւ ՊՆ պաշտոնյաները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժեներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ի հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018 թ. ընկերությունից ձեռք են բերել 4 հազար 232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ չընդունված եւ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերք։ Օհանյանն այս գործով վկայի կարգավիճակում հարցաքննվել է, ասել, որ հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն ՊՆ-ն չի գնել դրանք, քանի որ պարզել է, որ անսարք են։ «Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում», որպեսզի հետագայում լիցենզիա ձեռք բերի եւ դրանք վաճառի երրորդ երկրի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02