ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Սիրելի արցախցիներ, Այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեց Արցախի էթնոցիդի ծրագիրը, որը պլանավորում է իրագործել ադրբեջանի իշխանությունը: Մի զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից, դա արդեն դարձել է ՀՀ իշխանության քաղաքական վարքաբանության անքակտելի բաղադրիչ. արդեն երկու տարուց ավել թուրք-ադրբեջանական ծրագրերի ու նպատակների մասին մենք տեղեկանում ենք կամ ՀՀ ԱԺ, կամ կառավարության նիստերի ելույթներից: Թշնամուն հաղթելու և նրա պլանները տապալելու ՄԻԱԿ ձևը Արցախում ապրելն ու մաքառելն է, ոչ մի պարագայում թևաթափ ու հուսահատ չլինելն է: Մենք արդեն անցել է այդ դժվարությունների միջով, որով այսօր անցնում է Արցախցին. ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, կտրոնով ապրանքներ, պայթեցված գազատար: Բայց մենք դիմացանք, չհուսահատվեցինք, ապրեցինք մեր հողի վրա, մեր տանը, կռվեցինք ու հաղթեցինք: Հիմա նույն բանը թշնամին անում է ձեր հետ և հետապնդում է նույն նպատակը. կոտրել Հայի ոգին, ստիպել նրան թողնել իր հայրենիքը, լքել իր տունը ու բռնել գաղթի ճանապարհը: Չենք կարող կոտրվել, հուսահատվել, թշնամուն թողել տասնյակ հազարավոր հայորդիների արյունով լցված հողը, մեր պապերի ու հայրերի քրտինքով կառուցված քաղաքները, գյուղերը: Մենք դրա համար չենք անցել անմարդկային զրկանքների, կորուստների միջով: Դիմացեք Հայեր, հաղթանակը հեռու չէ, միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու քոչվոր ցեղախմբին»։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15