Հունվարի 24-ին կայացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ 2023թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը։ ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի կարգավիճակից բխող լիազորությունների կատարմանն Արսեն Այվազյանն անցնելու է հունվարի 26-ից։ Համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ անդամների միջև ռոտացիոն կարգով, մեկ տարի ժամկետով: Նիստի ընթացքում խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Խորհրդի նախկին նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանին նախորդ տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորընտիր նախագահին։
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44