ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Եվրոպայում լայնամասշտաբ ռազմական հակամարտության ճանապարհին վտանգավոր գծի են մոտեցել, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Մաքսիմ Բույակեւիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ում նրա արբանյակների ղեկավարությունը հասել է վտանգավոր կետի։ Ուկրաինայում ռազմական առճակատումը սրելու, արեւմտյան ծանր զենքերի եւ ՆԱՏՕ-ի հետախուզության վրա հիմնված ուղորդումների օգտագործմամբ Ռուսաստանի բնակչության դեմ վարչակարգի ռազմական գործողությունները հրահրելու նրանց կանխամտածված գործողությունները ուղիղ ճանապարհ են դեպի լայնամասշտաբ ռազմական հակամարտություն Եվրոպայում, որից մեր մայրցամաքի բացարձակապես բոլոր բնակիչները կտուժեն։ Եվ նույնիսկ այս «հրդեհի» անգլոսաքսոնական տիկնիկավարները այս անգամ մի կողմ քաշված չեն մնա»,- ասել է Բույակեւիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։ Բույակեւիչի խոսքով, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են «ռուսական զորքերի հետ զինված առճակատման մեջ իրենց ներգրավվածությունը խորացնելու մասին» որոշումները: Գերմանիայում ամերիկյան «Ռամշտեյն» ավիաբազայում հանդիպման մասնակիցները քայլեր են ձեռնարկել՝ ուղղված «ռազմական էսկալացիայի որակապես ուժեղացմանը, ռազմական գործողությունների ինտենսիվության բարձրացմանը», այդ քայլերը «անպայման կհանգեցնեն խաղաղ բնակչության շրջանում հետագա զոհերի եւ լրացուցիչ ավերածությունների բազմաթիվ բնակավայրերում»,- ասել է նա։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02