Առավոտյան ժամը 11-ի սահմաններում շտապօգնության ծառայությունը կանչ է ստացել, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտների կողմից ինչ-որ գազ է օգտագործվել, որի հետեւանքով վատ ինքնազգացողություն ունեցող երեխաներ կան:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հրազդան» ԲԿ-ի փոխնօրեն Արա Սիմոնյանը: Նրա խոսքովմ, մինչ այս պահը 40 երեխա են ընդունել, բոլորն էլ տուն են արդեն գնացել.
«Ընդհանուր առմամբ, բոլորի վիճակը եղել է բավարար, կոպիտ ինտոքսիկացիայով տուժողներ չենք ունեցել, բոլորի մոտ թեթեւ աստիօճանի վերին շնչուղիների ախտահարումներ են եղել: Ստացիոնար բուժօգնության կարիք ունեցողներ չեն եղել, բոլորն ստացել են բուժօգնություն, խորհրդատվություններ եւ տուն են գնացել: Հիմնականում գանգատվել են կոկորդի ցավերից, դժվարացած շնչառությունից, աչքերում ծակոցներից: Բոլորը տուն են գնացել, բայց տներից շտապօգնության կանչեր ենք ստանում, կամ տեղում զննություն են անցկացնում, կամ եթե ցանկություն են հայտնում, ապահովության համար երեխաներին բերում են հիվանդանոց»,-ասաց նա: Բժիշկը նաեւ հավելեց, որ մասնագետները, որ տեղում աշխատել են, ասել են, որ անվտանգ գազ է եղել, ոչ մեկի կյանքին վտանգ սպառնալ չէի կարող. «Ուղղակի քանի որ գործ ունենք 9-14 տարեկան երեխաների հետ, մենք շախատել ենք կանխել բոլոր բարդությունները, որեւէ խնդիր ունեցող երեխա չի եղել»,-ընդգծեց փոխտնօրենը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55