«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ արդեն երկու ամիս փակ լինելու մասին հարցին։ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով, ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, ովքեր սահմանափակվում են ապասրացման մասին հայտարարություններով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ «Ուստի, կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ու դիմում ենք Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել ու հնարավորինս շուտ լուծել առկա տարաձայնությունները»,-ավելացրել է նա։
Եռակողմ հնարավոր հանդիպման մասին ի պատասխան էլ նա նշել է. «Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում Սերգեյ Լավրովի հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, և հրապարակավ ենք խոսել այդ մասին։ Կարծում ենք, որ տեղում պարբերաբար ծագող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի սառեցման պատճառ, և անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության շրջանում շփումների»:
Աղբյուր` Panorama.am
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03