Այսօր Երեւանում տեղի ունեցավ Եվրաակումբի բացման արարողությունը։ Այդ առթիվ հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էր նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա հայտարարեց, որ Եվրաակումբների գաղափարը մեկնարկեց նախ Պորտուգալիայում, իսկ հետո տարածվեց Եվրամիության երկրներում։
Նա ասաց, որ այդ գաղափարի տարածումը Հայաստանում խորհրդանշական է եւ նշանակում է, որ երիտասարդ հայերի եվրոպական ինքնությունը շատ ամուր է։ Ըստ դեսպանի՝ Եվրաակումբի գաղափարն այն է, որ հասանելի դարձնեն երիտասարդներին եվրոպական արժեքներին, գաղափարներին, իրազեկվեն Հայաստանում իրականացվող եվրոպական ծրագրերի մասին։ Առաջին Եվրաակումբը, ըստ դեսպանի, Հայաստանում բացվել է Գորիսում։
Դեսպանը հույս հայտնեց, որ Երեւանում բացված Եվրաակումբում ինքը կտեսնի երիտասարդ անձանց։ Նա վստահեցրեց, որ ինքը եւ իր գործընկերները կգան, կհանդիպեն ակումբ այցելող երիտասարդերին։ Պարոն Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, սակայն պետք է դրական տրամադրվել նրա նկատմամբ։
Նա ասաց, որ հայերը պետք է իրենց զգան որպես եվրոպական ընտանիքի մաս, քանի որ եվրոպական ինքնությունն ունի մի քանի չափում։ Նա կոչ արեց հայ երիտասարդներին լինել ճշմարտությանը հետամուտ, ռացիոնալ։ Դեսպանը հիշեցրեց, որ լինել եվրոպամետ՝ նշանակում է լինել օրենքի առաջ հավասար, հավատալ արդարադատությանն ու օրենքի գերակայությանը։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34