«Իրականում կատարվում է այն, որ ՀՀ-ն տարածաշրջան է հրավիրում աշխարհաքաղաքական միվորների խմբի, որն ակնհայտորեն ներկա իրավիճակում թշնամի է դե յուրե ՀՀ-ի դաշնակցի՝ ՌԴ-ին և դե ֆակտո դաշնակից Իրանին»,-«Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Ըստ Աբովյանի՝ ՀՀ իշխանությունները իրենց այդ քայլը հիմնավորում են նրանով, որ Ադրեջանը վտանգ է ներկայացնում Հայաստանին և եվրոպական առաքելությունը պետք է գա և ֆիքսի այդ վտանգը, այն դեպքում, երբ նույն առաքելությունը բազմիցս ֆիքսել է, որ ՀՀ տարածքը օկուպացված է և Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը, բայց դրան զուգահեռ՝ բռնապետական Ադրբեջանից 4 անգամ ավելացնում են գազի մատակարարումը: «Տրամաբանական չէ՞ր լինի, որ Արցախի անվտանգությունը և ՀՀ սահմանները պաշտպանող Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունները գնային և խոսեին՝ ասելով՝ հասկանում ենք, որ դուք այդքան ռեսուրս չունեք, զբաղված եք ուկրաինական ուղղությամբ, բայց մենք ինչ-որ ձևով պետք է մեր անվտանգային համակարգը լուծենք, կամ նույնը՝ Իրանի հետ»,-հայտնեց Աբովյանը և շարունակեց.
«Իրանն արդեն երկու տարի է 150 հազար զորք և զինամթերք է հանում Ադրբեջանի և Հայստանի սահմանին, որպեսզի Ադրբեջանը չհարվածի, իսկ մենք Իրանի սահմանի բերան ենք բերում այն պետության ներկայացուցիչներին, որոնք երկու օր առաջ սպառնում էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին էլիտար ողջ անձնակազմն ահաբեկիչ հայտարարել, նոր պատժամիջոցներ են մտցրել Իրանի դեմ: Տրամաբանական չէ՞ր, որ մենք պետք է փայփայեինք այն պետություններին և քաղաքական միավորներին, որոնք այս աշխարհաքաղաքկան խառն իրավիճակում կանգնում, հստակ ասում են՝ հայեր ձեր կենդանի մնալը մեզ ձեռք է տալիս և մեծ առումով կախված է իրենց դիրքորոշումից»: ԱԺ նախկին պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ իշխանություններն աշխարհաքաղաքական առճակատումը բերել է Հայաստանի տարածք, կռիվը արդեն յուրաքանչյուր քաղաքացու բակում է: Աբովյանը հայտարարեց, որ սխալ է տարածաշրջան ՌԴ-ի դեմ եվրոպական առաքելություն բերել, այն դեպքում, երբ նույն Թուրքիան և Ադրբեջանն են ցանկանում տարածաշրջանից ՌԴ-ին և Իրանին դուրս մեղել:
Աղբյուր` Panorama.am
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58