Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին:
Վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչը դրսևորվում է, մասնավորապես, երկկողմ շփումների ու փոխայցերի ինտեսիվությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հագեցած, բազմաբովանդակ օրակարգից և կարևորել տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորել ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, ՀՀ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը: Վարչապետի խոսքով՝ ընդլայնվում են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային կապերը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է դեկտեմբերին Երևանում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի անցկացումը:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ և պատրաստվում է իրականացնել շուրջ 40 մլն դոլարի ծրագրեր: Պարոն Շարպանտիեն ընդգծել է նաև, որ ֆրանիսական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում և այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ:
Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացումը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22