Խաղողի մթերումների գործընթացը մոտենում է ավարտին,արդեն իսկ մթերվել է 106 հազար տոննա. Tert.am-ի հետ զրուցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նա ասաց, որ վճարման գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկություն կարող է տալ միայն գործընթացի ավարտից հետո: «Գյուղացիների մի մասին արդեն իսկ վճարվել է, պահանջարկն այս տարի մեծ էր, քանի որ բերքը քիչ էր»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով դեռևս նախորդ տարի խաղողի մթերումների դիմաց կուտակված պարտքին Ռոբերտ Մակարյանը նշեց, որ 31 մլրդ դրամ պարտքից այժմ մնացել է 650 մլն դրամը։ Փոխնախարարը հիշեցրեց, որ խոշոր պարտք ուներ «Վեդի Ալկո» ընկերությունը, սակայն աղավնաձորցիներին արդեն իսկ 140 մլն դրամ պարտքը վճարվել է՝ սպիրտի վաճառքի արդյունքում։
«Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչներին «Վինարը» դեռ պարտք է 50 մլն դրամ, խնդիրը լուծման փուլում է, կրկին սպիրտի վաճառքի միջոցով պետք է լուծվի»,-մանրամասնեց փոխնախարարը։ Գյուղացիներին պարտք են նաև «Շահնազարյան» , «Պռոշյան» ընկերությունները։ «Չվճարելու հետ կապված խնդիր չկա, ժամանակացույցի հարց է, գործընթացը գտնվում է կառավարության ղեկավարի անմիջական հսկողության ներքո»,-վստահեցրեց փոխնախարարը։
Այս տարի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները նաև վերահսկողություն են սահմանել վերամշակող գործարաններում, որպեսզի գյուղացին մթերումների հետ կապված խնդիրներ չունենա և մթերող- գյուղացի պայմանագրի դրույթները կատարվեն։
Մանրամասները ՝ tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47