Շվեդիայի Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ռիխարդ Յոմսխոֆն ասել է, որ ի պատասխան Ստոկհոլմում Ղուրանի հրկիզման դեմ Թուրքիայի արձագանքի, կարելի է «եւս հարյուր Ղուրան այրել», գրում է Expressen-ը։
«Դուք կարող եք աստվածանարգություն անել կամ կարող եք վիրավորել: Սա կարծիքների եւ դրանց արտահայտման ազատության մի մասն է»,- ասել է քաղաքական գործիչը:
Նա նշել է, որ «կարծիքների արտահայտման ազատությունն ավելի կարեւոր է, քան ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը»։
Ավելի վաղ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմը Ղուրանի այրման հետ կապված գործողություններից հետո ասել էր, որ հույս ունի թուրքական կողմի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հուլիսին կայանալիք գագաթաժողովում՝ ապագայում դաշինքին անդամակցության համար։
Հունվարի 27-ին ծայրահեղ աջ շվեդ քաղաքական գործիչ, «Դժվար ուղի» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը Կոպենհագենում մզկիթի դիմաց ոստիկանների ներկայությամբ այրել էր Ղուրանը։ Քաղաքական գործիչը փորձել էր ուշադրություն գրավել՝ թափահարելով վառվող գիրքը, սակայն մուսուլմանները սադրանքին հանգիստ էին արձագանքել։
Մինչ այդ Պալուդանը Ղուրանն այրել էր Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Նա, որպես իր գործողությունների դրդապատճառ, նշել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արգելափակումը Թուրքիայի կողմից։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02