Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան կողմն ինքն է Թուրքիայից օգնություն խնդրել սիրիական Ջերաբլուսում և Ռաքքայում գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
«Մեր ամերիկացի բարեկամներն ասացին. «Լավ, օգնեք մեզ»: Մենք էլ ասացինք. «Եղավ, դուք այս կողմերում օտարական եք, մենք այս տարածքները լավ գիտենք»: Եվ այս պահին մենք այստեղ համագործակցում ենք: Ամերիկացիները, թե` «Ռաքքայում ի՞նչ անենք», մենք էլ ասացինք, թե` «Եկեք այս գործողությունը ձեզ հետ միասին անենք»: Հիմա քայլում ենք դեպի Էլ Բաբ: Եթե կարիք լինի՝ ԻՊ-ը կզինաթափվի, կգնա այստեղից, հիմա դրա շուրջ բանակցություններ են տարվում»,- ասել է նա:
Էրդողանը նշել է, որ իրենք աչք չունեն Իրաքի և Սիրիայի հողերի վրա: «Բավական է միայն, որ ուրիշներն աչք չտնկեն մեր հողերի վրա: Հա, սա էլ ասեմ. Իրաքում իսլամի տարբեր ուղղություններ դավանող խմբավորումների միջև բախումներում մենք չենք ուզում որևէ մեկի կողմը բռնել: Սակայն թույլ չենք տա, որ մեր թուրքմեն եղբայրները կերակուր դառնան», - հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44