Թուրքիայի իշխանությունները իրենց քաղաքացիներին զգուշացրել են «հնարավոր իսլամաֆոբ, այլատյաց եւ ռասիստական հարձակումների» մասին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում այն բանից հետո, երբ արեւմտյան դաշնակիցներն իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Երկու առանձին ճամփորդական խորհուրդներում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «հանդարդորեն գործել հնարավոր այլատյաց եւ ռասիստական ոտնձգությունների եւ հարձակումների դեպքում» եւ «հեռու մնալ այն տարածքներից, որտեղ ցույցերը կարող են ակտիվանալ»
Նախարարությունը նշել է, որ «հակաիսլամական եւ ռասիստական գործունեության» վերջին աճը արտացոլում է Եվրոպայում «կրոնական անհանդուրժողականության եւ ատելության վտանգավոր ասպեկտները»:
Անկարայում մի քանի դեսպանատներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատները, անվտանգության նախազգուշացումներ են արել Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին:
Նախազգուշացումները հաջորդում են Եվրոպայում Ղուրանի այրմանը: Շվեդիայի ԱԳՆ-ն նաեւ խորհուրդ է տվել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին՝ խուսափել ամբոխներից եւ ցույցերից։
Անցյալ շաբաթ ծայրահեղ աջ քաղաքական գործիչըՍտոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այրել էր Ղուրանը, ինչը լարվածություն է առաջացրել Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ: Նիդեռլանդներում եւ Դանիայում Ղուրանի այրման նմանատիպ գործողությունները նույնպես արժանացել են Անկարայի խիստ դատապարտմանը:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02