ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է։ Այս մասին միջազգային դատարանի նիստում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանն Ադրբեջանին պարտավորեցնի դադարեցնել, այսպես կոչված, բնապահպանական բողոքի ակցիաները եւ Լաչինի միջանցքի շրջափակումը երկու ուղղություններով, ինչպես նաեւ դադարել խոչընդոտել Հայաստանից Արցախ էներգակիրների, այդ թվում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հույս ուներ, որ այդ հարցերը կլուծվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի նիստը կայացել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ «Ադրբեջանը փորձեց միջանցքի շրջափակումը արդարացնել բնապահպանական հերյուրանքներով, որոնց ոչ ոք չի հավատում։ Նա դա անում է՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություններին հետեւելու եւ Լաչինի միջանցքի երկու ուղղություններով քաղաքացիների եւ ապրանքների անվտանգ փոխադրումը երաշխավորելու իր պարտավորությանը»,- ասաց Կիրակոսյանը։ Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային դատապարտման են արժանացել Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների կողմից։ «Ղարաբաղի մեկ բնակիչ արդեն մահացել է անհրաժեշտ բուժօգնության պակասից, շատերին էլ նման վտանգ է սպառնում»,- ասաց նա՝ հավելելով, որ խանութների ու դեղատների դարակները դատարկ են, սնունդը կտրոններով են բաժանում, գազը ժամանակ առ ժամանակ անջատվում է Ադրբեջանի կողմից, որն ամբողջությամբ վերահսկում է Հայաստանից խողովակատարը, իսկ էլեկտրամատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերացնել էլեկտրահաղորդման գծի վթարը։ «Էթնիկ զտման նման բացահայտ գործողությունները չպետք է տեղ ունենան ժամանակակից աշխարհում եւ ՄԱԿ-ի դատարանը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է»,- ընդգծեց Հայաստանի ներկայացուցիչը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02