ARM | RUS |

Տուգանքը կարճատեւ զսպող համակարգ է, վերջնական լուծման չի բերի․ Տիգրան Քեյանը՝ երթեւեկության կանոնների փոփոխության մասին

30.01.23 | 20:12

Երթեւեկության կանոններում արված որեւէ փոփոխություն չի կարող արդյունք ունենալ, եթե դպրոցներից սկսած մարդկանց չբացատրեն երթեւեկության կանոնները պահպանելու նշանակությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը՝ անդրադառնալով Ճանապարհային նշանների սպասվող թարմացմանը եւ կարգավորմանը:

Փոփոխություններից մեկով՝ օրվա տարբեր հատվածներում տվյալ փողոցում երթեւեկության արագությունը կարող է տարբեր լինել, ինչը կերեւա փոփոխվող նշանի միջոցով։

«Անհերքելի փաստ է, որ մեզ մոտ վարորդները վարում են շատ արագ, ոչ սահմանված արագությամբ, եւ հիմնականում դրա հետեւանքով էլ վթարների թիվը չի նվազում։ Հատվածներ կան, որտեղ երթեւեկությունը շատ ծանրաբեռված է բոլոր ժամերին, եւ այսպես թե այնպես չեն կարողանա արագ երթեւեկել, օրինակ՝ Կոմիտաս-Քոչար խաչմերուկում բարդ է պատկերացնելը, թե կոնկրետ, որ ժամին պետք է սահմանափակումներ դնեն։ Ըստ էության, իմաստ չկա։ Մեր վարորդները սիրում են արագ երթեւեկել, չենթարկվել կանոններին, դրա համար փոքրուց մարդուն պետք է կրթել, սովորեցնել պահել օրենքները։ Հենց անենք սա երթեւեկության պատկերը կփոխվի»,- ասաց Քեյանը։

Մեկ այլ փոփոխությամբ՝ ցանկացած խաչմերուկում, անկախ այն բանից՝ կա «վաֆլի» գծանշումը, թե՝ ոչ, արգելվում է մուտք գործել, եթե առաջացել է խցանում։

«Վարորդը պետք է հասկանա, եթե խաչմերուկը ծանրաբեռնված է, չպետք է մուտք գործի խաչմերուկ՝ գիտակցելով, որ հակառակ երթեւեկությամբ երթեւեկողների համար ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում։ Խցանումներն ավելի շատ առաջացնում են հենց այն վարորդները, որոնք ուզում են գիծը հատել եւ խաչմերուկի մեջտեղում երկար կանգնել, դրա համար նման սահմանափակումը կարող է արդարացված լինել»,- նշեց Տիգրան Քեյանը։

Նախատեսված է նաեւ, որ սեկցիայով լուսացույցը՝ անգամ անջատված վիճակում, կունենա կարմիր եզրագիծ։

«Շոու է դա, աշխարհում ոչ մի տեղ նման բան չեմ տեսել։ Ես տեսել եմ եվրոպական շատ երկրներում, որ բացի վերեւից կախված լինելուց, լուսացույցը տեղադրված է նաեւ փողոցի աջ մասում, որ բոլոր գծերի վարորդների համար էլ տեսանելի լինի։ Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է, քան միայն վերեւից կամ աջ կողմից։ Լույսը, միեւնույն է, տեսանելի կլինի։ Եթե գիշերային ժամին լուսացույցն աշխատում է, եզրային կարմիր ժապավենն ո՞ւմ է պետք, անիմաստ բան է»,- նկատեց Քեյանը։

Ըստ Տիգրան Քեյանի՝ փորձը ցույց է տալիս, որ տուգանքներով մարդիկ չեն փոխվում, չեն դաստիարակվում։ Ավտովթարների թիվը չեն նվազում, տարեկան մոտավոր նույն չափով ակտեր են գրանցվում։ Հսկողությունը պետք է, սակայն որպես առանձին լուծում դա օգտավետ չի լինի։

«Տուգանքը կարժամկետ զսպող համակարգ է, որը պետք է լինի, բայց այն վերջնական լուծումը չէ, ամբողջ շեշտը չպետք է դրա վրա դրվի։ Ամեն ինչ պետք է սկսվի դպրոցում համապատասխան կրթություն տալուց։ Մի շարք առարկաների կողքին պետք է դասավանդվի նաեւ երթեկեւության կանոնների մասին առարկա, եւ այստեղ կողմ չեն համարվի միայն վարորդները, այլ նաեւ ուղեւորները, հետիոտները, հեծանվորդները։ Բոլորս ենք երթեւեկության կողմեր։ Մենք վարորդներին ուղղակի պատժելով ոչնչի չենք հասնի։ Մարդիկ խախտում պետք է չանեն ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում տուգանվել, այլ որովհետեւ ուզում են ունենալ անվտանգ երթեւեկություն»,- ընդգծեց նա։

Քեյանի կարծիքով՝ հենց այդ կրթության հաշվին արդեն եվրոպական երկրներում վարորդները հիմնականում արագ չեն վարում, երթեւեկության կանոն չեն խախտում։ Առանձին կանոններ հնարավոր է խախտվեն, սակայն արագություն չի գերազանցվում, ամրագոտի կապում են, եւ ի հաշիվ սրանց՝ ավտովթարների թիվը մեկ շնչի հաշվով նվազ է։

«Զարգացած երկրներում, եթե մեքենան մի քանի վայրկյան կայանում ես երկրորդ գծում, չեն տուգանվում, վարորդները չնախատեսված տեղերում չեն կայանում, արգելված նշանի տակ կանգառ չեն կատարում, հաշմանդամների համար նախատեսված կայանում կայանում չեն կատարում։ Օրինակ՝ մեզ մոտ, եթե մեքենադ չթույլատրված մասում կայանես ամեն օր, քեզ տուգանք կգա այն դեպքում, եթե դու կարող ես նշանը նկատած չլինել։ Մեր կենտրոնում մի քանի փողոցներ են ընդամենը հսկվում, իսկ զարգացած երկրներում կարեւոր չէ, ծայրամասում կլինես, թե կենտրոնում, չթույլատրված հատվածում կայանելու դեպքում մեքենադ մեկ ժամ հետո կհեռացնեն տարածքից»,- հավելեց նա։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

14:48

Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

14:28

Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան

Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան

14:04

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են...

13:35

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

13:03

Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորների մեջ երեխաներ կան

Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան․...

11:33

Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն...

11:04

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ...

10:17

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ. Ռուբեն վարդապետ

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ....

10:00

Մարդիկ Բաքվի բանտում պաշտպանում են, իսկ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը տրորում է պետական շահը

Մարդիկ Բաքվի բանտում պաշտպանում են, իսկ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը տրորում է պետական...

00:00

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

16:46

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ (տեսանյութ)

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ...

16:26

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

16:04

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի...

15:42

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված...

15:22

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. ԿԲ նախագահ

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական...

15:05

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական...

14:45

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է արել

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է...

14:23

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները. «ՀայաՔվե»

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների...

14:09

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք...

13:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55