Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը ուժի կիրառումը միակ միջոցն է անվանել՝ «սիոնիստական ռեժիմին դիմակայելու եւ Պաղեստինի դեմ նրա ագրեսիան դադարեցնելու համար», գրում է Tasnim-ը։
Կիրակի օրը Ալժիրում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) խորհրդարանական միության 17-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպելով Ալժիրի ասամբլեայի նախագահ Իբրահիմ Բուգալիի հետ, Ղալիբաֆը պաղեստինյան հարցը մահմեդական աշխարհի առաջնահերթություն է համարել:
«Քանի որ սիոնիստական ռեժիմը միայն ուժի լեզվին է ծանոթ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս ռեժիմի դեմ, որպեսզի ստիպել նրան դադարեցնել իր ագրեսիան մուսուլմանների եւ իսլամական երկրների տարածքների դեմ»,- հավելել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Նա նաեւ կոչ է արել Իրանի եւ Ալժիրի միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման նոր ծրագիր մշակել։
Իրանը կարող է բավարարել Ալժիրի կարիքները մի շարք ոլորտներում, իսկ Ալժիրը կարող է նպաստել աֆրիկյան պետությունների հետ Իսլամական Հանրապետության առեւտրային հարաբերություններին, հավելել է Ղալիբաֆը։
Իր հերթին Բուգալին ընդգծել է Իրանի եւ Ալժիրի առաջատար դերը իսլամական երկրների շրջանում՝ ասելով, որ այս երկու պետությունները կարող են ցույց տալ իսլամի ճիշտ կերպարը՝ հաշվի առնելով նրանց մեծ ազդեցությունը։
Նա նաեւ հաստատել է, որ Ալժիրն աջակցում է Պաղեստինի գործին եւ պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը։
Ալժիրը նաեւ մտահոգված է պաղեստինյան խմբերի միջեւ միասնության ստեղծմամբ, ասել է Բուֆալին՝ աջակցություն հայտնելով ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական անդամակցությանը:
ԻՀԿ-ի համաժողովը, որին մասնակցում են ԻՀԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները, քննարկում է օրակարգի մի քանի թեմաներ, այդ թվում՝ Իսրայելի ծրագրերին հակադրվելը եւ Ալ-Աքսա մզկիթի պաշտպանությունը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02