Տեսահսկման խցիկներից ստացված տվյալների համաձայն՝ Փարիզում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա հարձակում իրագործողները նախքան հարձակումը 49 րոպե գտնվել են աստղի հյուրանոցային համարում:
Ինչպես հայտնում է Mirror-ը, 3 կողոպտիչները հեշտությամբ ներթափանցել են Քարդաշյանի հյուրանոցային համար, քանի որ նրանք իմացել են հյուրանոց մուտք գործելու համար անհրաժեշտ գաղտնաբառը:
Իրավապահները կարծում են, որ չարագործները փորձել են խաբել քննիչներին՝ նրանց մոտ տպավորություն ստեղծելով, թե իրենք կողոպուտի գործում սկսնակ են: Հենց այդ նպատակով էլ հանցագործները հյուրանոցից ոչ հեռու թողել են Քարդաշյանից գողացված մատանիներից մեկը:
Ավելի վաղ Քարդաշյանը դատական հայց է ներկայացրել Mediatakeout.com կայքի դեմ՝ տեղեկություններ տարածելու համար, թե իբր իրապատում շոուների աստղը ստել է, որ Փարիզում իրեն թալանել են՝ տանելով իր թանկարժեք զարդերը:
Նյու Յորքում ներկայացված հայցում 35-ամյա աստղը նշել է, որ «Ֆրանսիայում սարսափելի և ցավալի զինված կողոպուտի զոհ դառնալուց հետո նա վերադարձել է Միացյալ Նահանգներ, որտեղ ևս մի անգամ զոհ է դարձել բամբասանքների տաբլոիդի կողմից, որը հրապարակել է մի շարք հոդվածներ՝ նրան սուտասան և գող անվանելով»:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55