ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ այսօրվա հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Արեւմտյան ափին անվտանգության իրավիճակի վատթարացման կապակցությամբ եւ ընդգծել է հանգստությունը վերականգնելու եւ լարվածությունը թուլացնելու համար բոլոր կողմերի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարար Գալանտի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Իսրայելի անվտանգության հարցում ԱՄՆ-ի շարունակական հանձնառությունը եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների ամրությունը: Նախարարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է միջուկային զենքի ստեղծումը Իրանին թույլ չտալու գործին եւ Իսրայելի հետ համագործակցության խորացմանը՝ Իրանի կողմից նետվող ավելի լայն մարտահրավերների պայմաններում: Նախարարը կրկին դատապարտել է ահաբեկչական հարձակումները, որոնց վերջին օրերին ենթարկվել է Իսրայելը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Արեւմտյան ափին անվտանգության վատթարացման կապակցությամբ եւ ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն հանգստությունը վերականգնելու եւ լարվածությունը թուլացնելու համար»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հաղորդագրության մեջ:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03