Ամբողջ աշխարհում Իտալիայի դեսպանատները գտնվում են անարխիստների հարձակումների սպառնալիքի տակ, որոնք կապված են հացադուլ հայտարարած Ալֆրեդո Կոսպիտոյի գործի հետ։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, հաղորդում է Reuters-ը: 55-ամյա Կոսպիտոն իտալացի անարխիստ է, որն արդեն ավելի քան 100 օր հացադուլ է անում՝ ի նշան «41-բիս» մեկուսացման խիստ ռեժիմով բանտարկության դեմ բողոքի։ «Մենք բարձրացնում ենք անվտանգության մակարդակը մեր բոլոր դեսպանատներում եւ հյուպատոսություններում, քանի որ այս պահին միջազգային անարխիստները մոբիլիզացված են իտալական պետության դեմ»,-ասել է Տայանին Հռոմում կայացած մամուլի ասուլիսում: Դեկտեմբերին հունական անարխիստական խումբը ստանձնել է իտալացի դիվանագետի տան հրկիզման պատասխանատվությունը՝ այն անվանելով Կոսպիտոյի հետ համերաշխության գործողություն: Տայանին այս միջադեպն անվանել է մինչ օրս ամենալուրջը, սակայն հայտնել է, որ նոյեմբերից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ այլ հարձակումներ, վանդալիզմի գործողություններ եւ ցույցեր: Նրա խոսքով՝ Իտալիայի դեսպանատները, հյուպատոսությունները կամ մշակութային ինստիտուտները հարձակումների թիրախ են դարձել Բոլիվիայում, Չիլիում, Արգենտինայում, Բրազիլիայում, Իսպանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում: Երկուշաբթի օրը Կոսպիտոն Սարդինիայի բանտից տեղափոխվել է Միլանի բանտ՝ ավելի լավ բժշկական պայմաններով, ինչպես պահանջում էր բանտարկյալների ազգային օմբուդսմենը: Բանտարկյալը, ով կորցրել է ավելի քան 40 կգ եւ հաղորդվում է, որ այնքան թույլ է, որ դժվարությամբ է քայլում եւ տաքանում, սնվում է միայն ջրով, շաքարով եւ մեղրով: Վարչապետ Ջորջիա Մելոնիի աջակողմյան կառավարությունը բացառել է բանտարկյալի պահման ռեժիմի մեղմացման հնարավորությունը՝ ասելով, որ նա չի կարող ենթարկվել սպառնալիքների կամ ահաբեկչական գործողությունների։ Կոսպիտոն այս ռեժիմի է ենթարկվել մայիսին այն բանից հետո, երբ բանտից հոդվածներ էր գրել, որոնք անարխիստներին կոչ էին անում շարունակել զինված պայքարը: Նա իր պատիժը կրում է 2012-ին միջուկային էներգիայի մենեջերի վրա ոչ մահացու կրակոցի եւ 2016-ին ոստիկանության ակադեմիայում ռումբի պայթյունի համար, որի արդյունքում ոչ ոք չի տուժել: Կոսպիտոն դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, սակայն դատախազները պահանջել են նրան ցմահ ազատազրկում նշանակել՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
13:32 17.10.25
13:48 17.10.25
15:58 17.10.25
19:01 16.10.25
13:03 17.10.25
18:41 16.10.25
13:58 17.10.25
18:46 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35