Ռուսաստանցիները, որոնց գործունեությունն ընկնում է կամ կարող է ընկնել օտարերկրյա ազդեցության մասին օրենքի գործողության տակ, պարտավոր են ինքնակամ դիմել արդարադատության նախարարություն, որպեսզի նրանց ներառեն օտարերկրյա գործակալների ռեեստրում, ասել է փոխնախարար Օլեգ Սվիրիդենկոն, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Անձը, որը մտադիր է գործել որպես օտարերկրյա գործակալ, պետք է ինքնակամ Ռուսաստանի արդարադատության նախարարություն ներկայացնի հայտարարություն՝ իրեն (օտարերկրյա գործակալների) ռեեստրում ներառելու համար,- ասել է նա։- Եթե անձը չի կատարում այս պարտավորությունը, իսկ արդարադատության նախարարությունը հաստատել է համապատասխան փաստերը, ապա նա ներառվում է ռեեստրում»։
«Համապատասխան գործունեությունը դադարեցնելիս անձը կարող է հայտարարություն ներկայացնել իրեն ռեեստրից հանելու մասին»,- ավելացրել է փոխնախարարը։
Նա հիշեցրել է, որ 2022թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել դաշնային օրենքը «Օտարերկրյա ազդեցության ներքո գտնվող անձանց գործունեության վերահսկման մասին», որով Ռուսաստանի արդարադատության նախարարության վրա դրվել են օտարերկրյա գործակալների ռեեստր վարելու լիազորություններ»։
«Ռեեստրում ներառվում են այն անձինք, որոնք իրականացնում են գործունեության որոշակի տեսակներ՝ միեւնույն ժամանակ գտնվելով օտարերկրյա ազդեցության տակ։ Քաղաքական գործունեության ձեւերը, ոլորտները եւ դրա իրականացման նպատակները հստակ ձեւակերպված են «Օտարերկրյա ազդեցության ներքո գտնվող անձանց գործունեության վերահսկման մասին» դաշնային օրենքում եւ թույլ են տալիս այս կամ այն գործունեությունը դասել քաղաքականների կարգին,- ասել է Սվիրիդենկոն։- Բոլոր որոշումները (ռեեստրում ներառելու մասին) հիմնված են իրավաբանորեն հաստատված փաստերի վրա, իսկ փաստագրական հաստատումը ներառված է ռեեստրի գործերի նյութերում»։
«Տեղեկատվության հասանելիության սկզբունքի շրջանակում արդարադատության նախարարության կայքում հրապարակվում են տեղեկություններ ներառված անձանց վերաբերյալ։ Դրանք մեծ մասամբ պարունակում են բաց աղբյուրներից ստացված տեղեկատվություն»,- ասել է Սվիրիդենկոն՝ նշելով, որ այդ տեղեկության հրապարակումը հնարավոր է դարձել այդ թվում եւ շնորհիվ ընդունված դաշնային օրենքի։
«Անձին օտարերկրյա գործակալ ճանաչելը չի նշանակում նրա գործունեության արգելք։ Դա կարգավիճակ է, որը բնորոշում է անձի իրավական դրությունը եւ որոշակի իրավունքներ, պարտականություններ եւ սահմանափակումներ է նախատեսում»,- ավելացրել է փոխնախարարը։
Այժմ օտարերկրյա գործակալների ռեեստրում գրանցված են 536 քաղաքացի եւ կազմակերպություն։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02