Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես անդրադարձել է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Պրոբացիայի ծառայության, Արբիտրաժի, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքներին: Ներկայացվել է նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի իրականացումը վերապահված է Արդարադատության նախարարությանը:
Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է արդիականացնել երկրում ռազմավարական պլանավորման, հանրությանը ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության համակարգերն ու ամրապնդել ինստիտուտները:
Նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և բանտարկյալների հետ վարվեցողության Ասիայի և Հեռավոր Արևելքի ինստիտուտի աջակցությամբ իրականացվող վերապատրաստման ծրագրերը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայով:
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դեսպանը կարևորել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ընդգծել, որ դրանք կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը:
Գրիգոր Մինասյանը կարևորել է նախարարության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ այն շարունակական կլինի։
Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47