«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հումանիտար ճգնաժամին զուգընթաց խորանում է նաեւ ներքաղաքական ճգնաժամը: Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով վերջին ժամանակներում հայտնվել է Արցախի, անգամ հայաստանյան տարբեր շրջանակների թիրախում, անցնում է հակագրոհի: Նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի հոգուն է հասել, եւ նա որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները՝ ցույց տալով դրա շարժառիթները: Նախօրեին Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Արցախում կան պաշտոնյաներ, որոնք սոցցանցերում կեղծ էջերով ապատեղեկատվություն են տարածել։ ԱԱԾ-ն պարզել է, որ ֆեյսբուքյան Artur Baghdasaryan անունով էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, կեղծանուն է` էջն օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից, ով խոստովանել է այդ մասին: Որոշ տեղեկություններով՝ նշված պաշտոնատար անձն Անվտանգության խորհրդի աշխատակից է՝ վարչության պետերից մեկը։ Կան տեղեկություններ նաեւ, որ նույն հիմնարկից նաեւ մի կին աշխատակցի են բացահայտել` դարձյալ կեղծ էջ օգտագործող, որի մասին ԱԱԾ-ն դեռեւս լռում է: Artur Baghdasaryan օգտատերն ԱԱԾ-ում խոստովանել է, որ իր գրառումներում տարբեր մարդկանց վերագրվող հանցանքներն իրականությանը չեն համապատասխանում, գրառումները կատարվել են անձնական նպատակներով: Ինչպես հայտնի է՝ մինչեւ վերջերս ԱԽ-ն ղեկավարում էր Վիտալի Բալասանյանը, ով այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, ինչը նշանակում է, որ «բացահայտված» պաշտոնյան կարող է կապ ունենալ Բալասանյանի հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47