ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Գալստյանը, նախարարության աշխատակիցներ և ոլորտի փորձառու մասնագետներ։ Քննարկվել են օրենսդրական փաթեթում մինչև երկրորդ ընթերցում լրացումներ կատարելու հնարավորություններն ու պատգամավորների առաջարկները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հնագիտական հուշարձանների պահպանության համատեքստում գանձագողության դեմ իրավական գործիքակազմի ստեղծման, հուշարձանների վնասման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման և այլ հարցերի։ Քննարկման մասնակիցները միակարծիք են եղել՝ պատմամշակութային ժառանգության պահպանության մեխանիզմները պետք է բարելավվեն, և իրավական ակտերում բարեփոխումները շարունակական բնույթ կրեն։ Հիշեցնենք, որ 2022 թ․ հունվարի 31-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տրվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01