Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը: 2021թ. մայիսի 14-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Վարդա» ակումբի սրահում երկու հաճախորդ ուսերով հպվել են միմյանց, ինչի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դուրս են եկել ակումբից: Նրանց են միացել բազմաթիվ անձինք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է ակումբի ավտոկայանատեղիում: Քննչական կոմիտեից հայտնում են՝ վիճաբանության ժամանակ վերոնշյալ հաճախորդներից մեկը՝ Արարատի մարզի 34-ամյա բնակիչ Գ. Խ.-ն, անտեսելով տարածքին հարակից բնակելի տների, բանուկ տարածքի, ինչպես նաև տվյալ պահին տարածքում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, մի խումբ անձանց մասնակցությամբ հրահրել է ծեծկռտուք: Խուլիգանության մասնակիցներն աղմկել են, հայհոյել, ոտքերով ու ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Քննությամբ պարզվել է, որ Գ.Խ.-ն, իր անձի կարծեցյալ առավելությունները ներկաների մոտ ընդգծելու մոլուցքով տարված, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող 5,6մմ տրամաչափի ակոսափող փամփուշտներով լիցքավորված զենքով կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով մարմնական վնասվածք: Այնուհետև, 34-ամյա տղամարդը և միջադեպի մյուս մասնակիցները, հակադրվելով ակումբի աշխատակիցների և հաճախորդների կողմից հնչեցրած՝ հանդարտվելու կոչերին, չբավարարվելով կատարվածով, շարունակել են հայհոյել և բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: ՔԿ հաղորդմամբ, արդյունքում, Գ.Խ.-ն և միջադեպի մյուս մասնակիցները շուրջ 30 րոպե տևողությամբ կատարած դիտավորյալ խուլիգանական գործողություններով խաթարել են ակումբի բնականոն գործունեությունը, խախտել են ակումբի աշխատակիցների և հաճախորդների, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող և երթևեկող քաղաքացիների հանգիստն ու գիշերային անդորրը, նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, բազմաթիվ հաճախորդներ պաշտպանվելու համար դիմել են փախուստի: Խուլիգանության մասնակիցների գործողությունները դադարել են միայն ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց և 34-ամյա տղամարդուն ու ներկաներից շատերին բերման ենթարկելուց հետո: Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Գ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու: Դեպքի այլ մասնակիցների, ինչպես նաև հրազենի իրացման դրվագներով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03