Իրավագիտության դոկտեր Գևորգ Դանիելյանը, արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությանը հետևած քննադատություններին, գրում է.
«Ինչպես և սպասվում էր՝ Լավրովի հրապարակային խոսքը մեծամասամբ ընկալվեց իբրև քաղաքական հակառակորդներին նշավակելու հարմար առիթ, թեպետ՝ այդ ասպեկտն էլ պակաս կարևոր չէ, քանզի այդպիսի տհաճ անակնկալները թելադրված են նաև մեր ներքին կյանքով: Բայց հարում եմ նրանց, ովքեր առաջնահերթ սթափ հայացքով ընկալում են ու փորձում վերլուծել այդ մտքերը:
Այդ մարդը, ի տարբերություն մեզ քաջածանոթ գործիչների, պարապ չէ, որ խոսքերը քամուն տա՝ մարդկանց պարզապես զբաղեցնելու համար: Արտաբերեց մտքեր, որոնք ոչ միայն, մեղմ ասած, իրականության խեղաթյուրում էր՝ կիսատ ճշմարտությունների տեսքով, այլև խիստ վտանգավոր հետագա իրադարձությունների համատեքստում:
Այնուամենանիվ, Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին, ինչն արդեն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի դրույթների ճշգրիտ պահպանմամբ:
Ինչ վերաբերում է իբր 7 շրջան զավթելուն, ապա դրանք եղել են և կան, որպես հայկական, ընդամենը բռնակցվել են Ադրբեջանին: Դրանք վերահսկողության տակ վերցնելը առաջնահերթ պայմանավորված է եղել անվտանգության գործոնով, որի պակասը խիստ զգացվում է արդեն մեր օրերում, ընդհուպ՝ Արցախի պաշարումով: Ի դեպ, տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա, այդ թվում՝ Իսրայելը, որ իրենց պնդմամբ՝ անվտանգության նկատառումով բացահայտ զավթել են հարևան պետությունների տարածքները:
Մնացածը իրավական որևէ հիմնավորում չունեցող զուտ քաղաքական փնթի խաղեր են»։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55