ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հրավերով սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հանդիպման ընթացքում Աննա Ասատրյանը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը ներկայացրին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում ինստիտուտի կատարած աշխատանքները:
Քննարկվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև համագործակցության հետագա խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակը: Որոշվեց նմանատիպ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական:
Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը, այդ թվում` արվեստագիտության ոլորտում: Դեսպանը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Մոսկվայի Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի ջանքերով 2022 թվականի մայիսի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ռուսաստան-Հայաստան: Երկխոսություն արվեստի լեզվով» բարեկամական երեկոյի կազմակերպումն ու անցկացումը, որի ընթացքում տեղի ունեցավ «Россия – Армения. Диалог на языке искусства» բացառիկ համարի շնորհանդեսը և կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի միջև: Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն հայտնեց նպաստել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի՝ ռուսաստանյան կառույցների հետ կապերի հետագա ամրապնդմանը: Նա ընդգծեց ինստիտուտի կատարած աշխատանքի կարևորությունն ինչպես հայ արվեստի, այնպես էլ հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կողմից դեսպանին նվիրվեցին ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ վերջին ամիսներին հրատարակված արժեքավոր աշխատություններ, այդ թվում Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը (2022), որտեղ լայնորեն ներկայացված է XVIII և XIX դարերի ռուսական կերպարվեստը, «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» (տեքստի հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյան) եռալեզու պատկերագիրքը (2022), որը նվիրված է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Փարավոն Միրզոյանի դիմանկարչության ուսումնասիրությանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյանի «Армения в судьбе Джорджа Байрона» (2023) մենագրությունը, ինչպես նաև Արարատ Աղասյանի «Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ)» ժողովածուն (2013):
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
15:00 16.10.25
13:32 17.10.25
13:48 17.10.25
15:58 17.10.25
19:01 16.10.25
16:45 16.10.25
18:41 16.10.25
18:46 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35