Հոնկոնգի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 500 000 անվճար ավիատոմս տրամադրել՝ որպես քաղաքի զբոսաշրջային արդյունաբերությունը վերականգնելու և այցելուներին քաղաք վերադարձնելու միջոցառումների մի մաս: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
«Բարև Հոնգ Կոնգ» նախաձեռնության մասին հանրությանը հայտնել են փետրվարի 2-ին, սակայն այն մշակվում է ավելի քան երկու տարի:
Տոմսերը կբաշխվեն քաղաքի երեք ավիաընկերությունների՝ Cathay Pacific-ի, HK Express-ի և Hongkong Airlines-ի միջև: 500 000 տոմսերն, ընդհանուր առմամբ, քաղաքի համար կարժենան մոտ 254,8 միլիոն դոլար:
Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ուղևորվել Հոնկոնգ, կարող են այցելել World of Winners (Հաղթողների աշխարհ) էջը մարտի 1-ից և չվերթի տոմսերի վիճակախաղում մուտքագրեն իրենց անունները:
Տոմսերը կտրամադրվեն երեք փուլով՝ մարտի 1-ից Հարավարևելյան Ասիայի բնակիչներին, ապրիլի 1-ից մայրցամաքային Չինաստանի և մայիսի 1-ից աշխարհի մնացած հատվածի բնակիչներին։
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հոնկոնգը բավական մեծ զգուշավորություն է դրսևորել: Համավարակի ժամանակ դեպի Հոնկոնգ և Հոնկոնգից դուրս մեկնելը բավական բարդ և թանկարժեք գործընթաց էր. ճանապարհորդների համար գործում էին կարանտինային խիստ սահմանափակումներ՝ ընդհուպ մինչև 21 օր մեկուսացմամբ, բազմաթիվ ՊՇՌ թեսթեր հանձնելու պահանջ: Կարանտինի ժամանակը հարկավոր էր անցկացնել հյուրանոցում, որի համար վճարում էր ուղևորը:
Նախքան COVID-19-ի համավարակը տարեկան Հոնկոնգ էր այցելում 56 միլիոն մարդ: Մինչև 2022 թ.-ն այդ թիվը նվազել էր՝ հասնելով 100 հազարի:
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55