Մեր երկու երկրների պարագայում սեփական մաշկի վրա գիտենք, թե ինչ է խաղաղության գինը և ինչ կարեւորություն այն ունի երկրի զարգացման և ժողովրդի անվտանգության համար: ԱԺ հանրային կապերի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը ցցՏատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի հետ հանդիպման ընթացքում: «Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, որին մասնակցել է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հայկ Մամիջանյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմով բարեկամական խմբերը համատեղ սերտ եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում կնպաստեն երկու երկրների խաղաղ եւ բնականոն զարգացմանը: Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նրա խոսքով սերբ եւ հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով: ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության զարգացման համար: Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը` ընդգծելով, որ 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Նա խոսել է առաջացած հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ծրագրված էթնիկ բնաջնջում իրականացնելու մասին: Հայկ Մամիջանյանը հույս է հայտնել, որ միջազգային համայնքը մեծ ճնշում կգործադրի ադրբեջանցի իշխանությունների վրա` շեշտելով, որ շատ միջազգային կառույցներ իրենց մտահոգություններն արդեն արտահայտել են, խոսել են պաշտոնական Բաքվի հետ` առաջարկելով դադարացնել շրջափակումը: Միքայել Թումասյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի ապրիլին, որպես դիտորդ, ներկա է գտնվել Բելգրադում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ ունեցել է մի շարք հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ, որոնք շատ ջերմ են արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին: Պատգամավորը, կարեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը, նշել է, որ ներկայում Սերբիայի խորհրդարանում կա ազգությամբ հայ երիտասարդ պատգամավոր, որը նաեւ Սերբիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ է: Զրույցում ընդգծվել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող խորհրդարանական դիվանագիտությունը, մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգանալու լուրջ ներուժ ունեն: Նշվել է, որ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն եւ դինամիկա հաղորդելու ցանկությունը մեծ է: Անդրադարձ է կատարվել տնտեսական, զբոսաշրջության, մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը»,- նշված է հաղորդագրությունում:
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55