Կապիտալ ծախսերի թերակատարումը խնդիր է. ամեն անգամ Կառավարությունը թերակատարում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: «Թե ինչու է այդպես, ես ունեմ իմ սեփական հիպոթեզերը, որոնք պետք է ճշտվեն: Հիպոթեզ առաջին. Այդ կապիտալ ծախսերի մի մասը միջազգային ֆինանսական կազմակերպությունների ծրագրերի միջոցների ծախսման միջոցով կատարվող կապիտալ ծախսերն են: Երբ որ 2018-ին կառավարությունը հարայ-հրոցով սկսեց փակել ԾԻԳ-երը, ես զգուշացնում էի, որ չի կարելի այդպես անել: Ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը, որը լավ, թե վատ սպասարկում էր այդ ծրագրերը, պետք չէր փակել ու գլխատել: Դրանից հետո յուրաքանչյուր տարի կառավարության կատարողականը միջազգային ֆինանսական կառույցների միջոցների օգտագործման մասով 30-40 տոկոս է եղել: Ճիշտ է դրանք արտոնյալ վարկեր են, բայց միջոցների չօգտագործման համար մենք վճարում ենք պարտավճար: Չէ՞ որ նրանք այդ միջոցները սառեցնում են: 2021-ին 54 մլն դոլարի չափով վճարեցինք KfW ընկերությանը: Հիմա հարց է առաջանում, 50 հազար դրամ չարաշահման համար քրգործ են հարուցում, մարդկանց ձերբակալում են, 4 մլն դոլար մենք հարկատուներս տվեցինք, ո՞վ է կրում դրա պատասխանատվությունը: Երկրորդ իմ հիպոթեզը հետեւյալն է. կա գնումների կազմակերպման պրոբլեմ: Երրորդը ընդհանուր միջավայրն է: Ես բազմիցս նշել մ, որ կոռուպցիայի դեմ պայքարը նորմալ է, բայց երբ դու ամեն քայլափոխի քրգործեր ես հարուցում, դա հանգեցնում է նրան, որ պետական համակարգը կանգնում է»,-ընդգծեց ֆինանսների նախարարը:
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55