ARM | RUS |

«Փաստ». Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային

04.02.23 | 09:46

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած ու ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս որոշակի հետևություններ անել ներկա պահին կողմնորոշվելու տեսանկյունից ու վեր հանել էական օրինաչափություններ։ Այս առումով հետաքրքրական դիտարկման առարկա են հատկապես Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում տեղի ունեցած զարգացումները։ Պատերազմի խայտառակ արդյունքներին հաջորդեց Հայաստանում ներքաղաքական կյանքում բողոքի պոռթկումը։ Նախ՝ ձևավորվեց «Հայրենիքի փրկության շարժումը», ապա մշտական ցույցեր սկսվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

2021 թվականի ապրիլին Փաշինյանը ձևական հրաժարական տվեց, ու հունիսին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում էին նախկին երեք նախագահները։ Իշխանություններին հակազդելու տեսանկյունից հատկապես նկատելի էր երկրորդ և երրորդ նախագահների ակտիվությունը։ Դրա համար էլ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը առանձնահատուկ փորձում էր հակադրվել կոնկրետ երկու նախկին նախագահներին։ Հիմնական ընդդիմադիր ուժի դերակատարությունն իր վրա վերցրեց «Հայաստան դաշինքը»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ ընդդիմադիր ուժերից ստանալով ամենաշատ ձայները։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել։

Դրանից հետո սկսեցին մեղադրանքներ հնչել այն մասին, որ Հայաստանի նախկին ղեկավարները՝ մասնավորապես երկրորդ ու երրորդ նախագահները ընդդիմադիր դաշտն իրենցով են արել, դրա արդյունքում էլ Փաշինյանը հնարավորություն ստացավ վերարտադրվելու։ Այլ կերպ ասած՝ հիմնական թեզն այն էր, թե «նախկինները» նպաստեցին Փաշինյանի վերընտրվելուն։ Որպես հիմնավորում ներկայացվում էր այն փաստարկը, թե ժողովուրդը չէր ցանկանում նախկինների վերադարձը, դրա համար էլ նորից ձայն տվեց պարտված, կապիտուլ յացիոն ակտ ստորագրած Փաշինյանին։ Այսինքն, եթե նախկին նախագահները չմտնեին քաղաքական պայքարի մեջ, միգուցե ժողովուրդը հեռացներ Փաշինյանին։ Նույն թեզը հետագայում ևս դարձավ առանձին շրջանակների «սիրելին»: Քանզի Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ, հակառակորդն առավել համարձակ քայլերի անցավ, և Հայաստանը շարունակեց նոր հարվածների ենթարկվել, ուստի, հաշվի առնելով անվտանգային ծայրահեղ իրավիճակը, անցյալ տարվա մայիսից ընդդիմությունը սկսեց հանրահավաքային պայքարը՝ սկզբնավորելով «Դիմադրություն» շարժումը։

Տևական ցույցերին ու հավաքներին իրենց մասնակցությունն էին բերում երկրորդ և երրորդ նախագահները։ Եվ այդ ֆոնին կրկին հրապարակ էին նետվում դատողություններ, թե «նախկինների» ներկայությունն է խանգարում, որ ժողովուրդը «հարյուրհազարներով» դուրս գա փողոց ու տապալի Փաշինյանի իշխանությունը։ Ցանկացած կարծիք կյանքի իրավունք ունի: Համարենք, որ վերոնշյալ կարծիքն ունեցողներն իրենց փաստարկներն ունեն, և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն էր խանգարում ձերբազատվել, առաջին նախագահի որակմամբ, «ազգակործան պատուհասից»։ Բայց... արդեն բավական ժամանակ է, ինչ խորհրդարանական ընդդիմությունը ակցիաներ չի կազմակերպում, իսկ մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանը բավականին պասիվ է։ Ինչ պատճառներով կամ ինչ հանգամանքներից ելնելով՝ այլ խոսակցության նյութ է: Այս պահին փաստը մնում է փաստ, որ փողոցն ազատ է:

Բայց... Անվտանգային խնդիրները շարունակում են սրվել, Լաչինի միջանցքի փակման արդյունքում Արցախում հումանիտար աղետը շարունակվում է, գործող իշխանությունները շարունակում են կործանարար ուղին, ու հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս «հարյուր հազարներով»: Ավելին, կարելի է ասել՝ ընդհանրապես փողոց դուրս չի գալիս, որ «սրբի ու տանի» Փաշինյանի իշխանությանը։ Ընդ որում, կարևոր չէ, թե մարդիկ ում հետևից կգնան, ինչ նոր ուժեր կառաջնորդեն հասարակությանը: Փաստն այն է, որ «հացից կտրվելու» վտանգի առաջ կանգնած «տոնավաճառցիները» հարյուրներով այսօր փողոց են դուրս գալիս, իսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերով շարժ չի նկատվում:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը երևի թե այսօր ամենակարևորներից է: Այս ամենն իրականում շատ ավելի խորքային պատճառներ ունի և վաղուց որևէ կերպ չի տեղավորվում «նախկիններ-ներկաներ»-ի տիրույթում: Ավելին, շատ հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ժամանակին պնդում էին, թե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց նախկին նախագահների պատճառով, թե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է նույն պատճառով, այսօր մեղադրում են նույն «նախկիններին» պասիվության ու ժողովրդին փողոց չհանելու մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ․ Հովհաննիսյան

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը...

13:23

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել...

13:09

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա Տարասովա

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա...

12:46

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

12:23

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

12:06

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ ժամանակացույցի» պատճառաբանությամբ

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ...

11:45

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն...

11:23

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի...

11:05

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

10:49

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի...

10:33

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:09

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

09:44

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55